Տարանտինոն արժանացել է Սեզար մրցանակի

15:40 • 21.01.11

Ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Քվենտին Տարանտինոն արժանացել է ֆրանսիական պատվավոր Սեզար մրցանակի՝ համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար, հայտնել է Սեզարի ակադեմիայի նախագահ Ալեն Թերզյանը։

Մրցանակը կշնորհվի 2011թ. փետրվարի 25–ին Փարիզում՝ 36–րդ պաշտոնական մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի կունենա Շատլե կինոթատրոնում, հայտնում է ИТАР-ТАСС–ը։

Որպես ռեժիսոր և պրոդյուսեր՝ Տարանտինոն կինոյի ոլորտում մոտ 40 աշխատանքների հեղինակ է, որոնց համար արժանացել է տարբեր մրցանակների, ինչպես «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Ոսկե արմավի ճյուղ»։

Ի դեպ, 2011–ի սկզբին ԱՄՆ–ի կինոքննադատների ասոցիացիան Քվենտին Տարանտինոյին շնորհել է հատուկ մրցանակ՝ երաժշտության և կինոյի համադրման համար։