Եգիպտոսը պաշտոնապես պահանջել է Գերմանիայից վերադարձնել Նեֆերտիտիի կիսանդրին
Եգիպտոսը Գերմանիայի կառավարությունից պաշտոնապես պահանջել է վերադարձնել 20-րդ դարի սկզբին կեղծ փաստաթղթերով երկրից դուրս բերված Նեֆերտիտի թագուհու կիսանդրին։
Եգիտոսի հնությունների հարցերով խորհրդի ղեկավարն ասել է, թե մոտ 3300 տարվա հնության անգին հուշարձանը անօրինական կերպով կեղծ փաստաթղթերի հիման վրա 1913թ.–ին տարվել է Գերմանիա, իսկ հետո այն գնել է Բեռլինի թանգարանը, որտեղ էլ դրված է մինչ այժմ։
Եգիպտոսը բազմիցս դիմել է Գերմանիային նման պահանջով, սակայն դրական պատասխան չի ստացել։ Վերջին տարիներին Բեռլինը հաստատել է, որ Նեֆերտիտիի կիսանդրին անօրինական է գտնվում իրենց մոտ և պատրաստակամություն է հայտնել այն վերադարձնել։
Արձանը հայտնաբերվել է 1912թ.–ի դեկտեմբերի 6-ին գերմանական գիտնական–եգիպտագետ Լյուդվիգ Բորխարդտի կողմից Եգիպտոսի հարավում՝ Թել էլ–Ամարնեի հնագիտական համլիրում կատարված պեղումների ժամանակ։










