Փարիզում Կլոդ Մոնեի նկարների ցուցահանդեսը այցելությունների նոր ռեկորդ է սահմանել

16:47 • 25.01.11

Ֆրանսիայի մայրաքաղաքում Կլոդ Մոնեի նկարների ցուցահանդեսը սահմանել է այցելությունների թվի նոր ռեկորդ վերջին 40 տարվա ընթացքում. 3 ամսում ցուցահանդես է այցելել 911.6 հզ. մարդ, հաղորդում է newsru.com–ը։

Երկրի ռեկորդների ընդհանուր վարկանիշայից ցուցակում Մոնեի նկարների ռեկորդը երկրորդ տեղում է՝ զիջելով միայն Թութանհամոնի գանձերի ցուցադրությանը, որը 1967թ.–ին հավաքել է 1,2 միլիոն մարդ։ Իհարկե, այդ ժամանակ ցուցահանդեսը աշխատել է ոչ թե 3, այլ 7 ամիս, հաղորդում են կազմակերպիչները։

Փարիզի Մեծ ցուցահանդեսների պալատում էքսպոզիցիայի կազմակերպիչները ներկայացրել են 170 կտավ, որոնք հայտնի իմպրեսիոնիստի կողմից ստեղծվել են ստեղծագործական կյանքի 60 տարիների ընթացքում, հաղորդում է ИТАР-ТАСС–ը։ Կլոդ Մոնեի կտավների այդքան մեծ էքսպոզիցիա Ֆրանսիայում չի եղել արդեն 3 տասնամյակ։ Հինգ տասնյակ թանկարժեք ստեղծագործություններ Գրան Պալե է ուղարկել դ'Օրսե փարիզյան թանգարանը։

Մոտ 30 կտավ, որոնք հավաքվել են մասնավոր հավաքածուներից, վերջին տասնակմյակներին ընդհանրապես չեն ցուցադրվել։

Վերջին չորս օրերին Գրան Պալեի սրահները օրուգիշեր աշխատում էին։ Հարյուրավոր մարդիկ՝զբոսաշրջիկներ և ֆրանսիացիներ, երկար ժամերով հերթի էին կանգնում՝ հուսալով ներկա գտնվել յուրօրինակ էքսպոզիցիային։ Ինչպես հաղորդում է ցուցահանդեսի կոմիսար Գի Կոժևալը, «հաջողությունը իսկապես հսկայական է» Փարիզի պատմության մեջ։