Գերմանիան հրաժարվել է Եգիպտոսին վերադարձնել Նեֆերտիտիի արձանը

16:56 • 25.01.11

Գերմանիան հրաժարվել է Եգիպտոսին վերադարձնել Նեֆերտիտիի կիսանդրին , հաղորդում է Reuters–ը։ Պրուսսական մշակութային ժառանգության հիմնադրամը, ի պատասխան Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհուրդի գլխավոր քարտուղար Զահի Հավվասի դիմումի, հայտարարել է, որ այն պաշտոնական չի կարող համարվել, քանի որ դրանում բացակայում է Եգիպտոսի վարչապետ Ահմեդ Նազիֆի ստորագրությունը։

Համաձայն Պրուսսական մշակութային ժառանգության հիմնադրամի ղեկավար Գերման Պարցինգերի հայտարարության՝ «հիմնադրամի դիրքորոշումը Նեֆերտիտիին վերադարձնելու հարցում մնում է նույնը»։ «Նա եղել և մնում է Եգիպտոսի «դեսպանը» Գերմանիայում»,– ասվում է հայտարարության տեքստում։

Պրուսսական մշակութային ժառանգության հիմնադրամը ղեկավարում է Բեռլինի Նոր թանգարանը, որտեղ պահվում է Նեֆերտիտիի կիսանդրին։ Ավելի վաղ այս թանգարանի ներկայացուցիչները հայտարարել էին, որ արձանը Գերմանիա է բերվել միանգամայն օրինական։ Իր հերթին եգիպտական կողմը պնդում է, որ արձանը Գերմանիա է տարվել կեղծ փաստաթղթերի հիման վրա։