Գրքի շնորհանդես ու ցուցահանդես Նկարիչների միությունում

19:47 • 26.01.11

Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում հունվարի 29-ին կբացվի «Խոսելով միմյանց հետ` անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում և Թուրքիայում» խորագրով ցուցադրություն: Այն անցկացվելու է hայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ու հաշտեցմանը նպաստող ծրագրի շրջանակում: Այցելուներին ներկայացվելու են Հայաստանում և Թուրքիայում բանավոր եղանակով հավաքված պատմություններ և անձնական հիշողություններ՝ կապված Ցեղասպանության հետ: Հետազոտությունների արդյունքում հրատարկվել է «Խոսելով միմյանց հետ» խորագրով գիրք, որը ցուցահանդեսի այցելուներին կտրամադրվի անվճար:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը, «Հայ դերասանների միություն» հ/կ-ն, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը, «Անատոլիայի մշակույթ» (Թուրքիա) կազմակերպությունը:

Հայաստանյան ցուցահանդեսին զուգահեռ Թուրքիայի Ստամբուլ, Դիարբեքիր և Անթաքիա քաղաքներում ևս կազմակերպվելու են նմանատիպ ցուցահանդեսներ:

Ցուցադրությունը կտևի մինչ փետրվարի 3-ը: