Հոփկինսը կմարմնավորի Հիչքոքին
Կինոյի և թատրոնի հայտնի դերասան Էնթոնի Հոփկինսը հույս է հայտնել էկրանին մարմնավորել լեգենդար ռեժիսոր և տրիլերների ճանաչված վարպետ Ալբերտ Հիչքոքին (1899-1980)։
Այդ պլանները 4 տարի շարունակ հասունանում էին, և հիմա նկարահանումների իրականացման պահը եկել է։
«Օսկարի» 73–ամյա մրցանակակիրը Hollywood Reporter ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ իրեն որպես դերասան վաղուց է հետաքրքրում հոգեբանական դետեկտիվի և դասական սարսափ ժանրի հեղինակի առեղծվածային անձը։
«Նա շատ հետաքրքիր և ինքնատիպ մարդ էր, ինչպես նաև շատ ծածկամիտ»,– նշել է դերասանը։ Հոփկինսը կես դար առաջ դիտել է Հիչքոքի «Պսիխո» ֆիլմը և մինչև այժմ այն համարում է «ամենասարսափելի ֆիլմը»։
Հիչքոքի մասին ֆիլմի նկարահանման գաղափարը պատկանում է բրիտանացի ռեժիսոր Սաշա Ջերվազին, իսկ ֆիլմի սցենարը գրել է Ջոն Մակլոֆլինը («Սև կարապը»)։ Որոշվել է սյուժեի հիմքում դնել Սթիվեն Ռեբելոյի «Ալֆրեդ Հիչքոքը և «Պսիխոյի» նկարահանումները» գիրքը։
Դերասանի կարծիքով՝ Հոլիվուդում այդօրինակ նախագծի իրականացումը հեշտ գործ չէ, այն պահանջում է հաջողակություն։
Բրիտանացի դերասանի նոր «Արարողություն» ֆիլմը ԱՄՆ–ում այսօր դուրս կգա էկրան։










