Օսկարը ընտանիք է քանդում

08:14 • 02.02.11

Տորոնտոյի համալսարանի Մենեջմենթի դպրոցի և Կարնեգի–Մելոն համալսարանի գիտնականները հետքաքրքիր ուսումնասիրություն են իրականացրել և պարզել են, որ եթե դերասանուհին «Օսկար» է ստանում, ապա հավանականությունը, որ նրա ամուսնությունը կավարտվի ապահարզանով, զգալիորեն մեծանում է։ Այս մասին հայտնում է Gizmag–ը։

Գիտնականներն ուսումնասիրել են 1936– 2010թթ. Օսկարի 751 դափնեկիրներին՝ «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն դերասան» անվանակարգերում և պարզվել է, որ օսկարակիր դերասանուհիների ամուսնության միջին տևողությունը կազմում է 4,3 տարի, իսկ այդ հեղինակավոր մրցանակին հավակնորդներինը՝ 9,51 տարի։

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա պարզվել է, որ օսկարակիր տղամարդկանց ամուսնության միջին տևողությունը 11,97 տարի է, իսկ այդ մրցանակին հավակնորդներինը՝ 12,66 տարի։

Հետազոտող խմբի ղեկավար Քոլեն Ստյուրատը նշում է, որ հանկարծակի հաջողությունը կարճացնում է ամուսնական կյանքը, և նույնիսկ հոլիվուդյան աստղերը, որոնց կյանքը հինալի է թվում, այդ առումով խոցելի են։