Խոդորկովսկիին նվիրված սիմֆոնիան առաջադրվել է Grammy-ի
Կոմպոզիտոր Արվո Պյարտի «Լոս Անջելես» սիմֆոնիան, որը նվիրված է «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիին, առաջադրվել է Grammy մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն ժամանակակից դասական կոմպոզիցիա» անվանակարգում։ Այս մասին հայտնում է NEWSru Israel–ը՝ վկայակոչելով «Միխայիլ Խոդորկովսկիի և Պլատոն Լեբեդևի մամուլի կենտրոն» կայքը։
Լոս Անջելեսում փետրվարի 13–ին կայանալիք Grammy մրցանակաբաշխությանը ներկա կլինի Խոդորկովսկիի որդին՝ Պավելը։
Այս սիմֆոնիան, որի հիմքում ընկած է ուղղափառ «Շարական պահապան հրեշտակին» տեքստը, հանդիսատեսի լայն զանգվածին ներկայացվել է 2009–ին։ Լոս Անջելեսում տեղի ունեցած առաջնելույթից հետո սիմֆոնիան կատարել են բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Մեծ Բրիտանիայում։
Արվո Պյարտը հայտնել է, որ այդկերպ ցանկանում է աջակցել Խոդորկովսկիին և հանձին նրա՝ Ռուսաստանի՝ ապօրինաբար ճաղերի ետևում հայտնված մյուս բոլոր բանտարկյալներին։
Խոդորկովսկիի մասին Պյարտն ասել է. «Ես նրան գիտեմ, գիտեմ նրա պատմությունը... նա խելացի, իմաստուն և լավ մարդ է։ Նա հերոս է, նա տառապյալ է։ Աստված տա՝ նման մարդիկ շատ լինեն։ Նա կարող է փրկել Ռուսաստանը՝ անգամ իր ներկայիս վիճակում»։










