Հեռուստաէկրաններին կհայտնվի «Էլենն ու ընկերները» սերիալի շարունակությունը

17:56 • 10.02.11

Ֆրանսիայում նկարահանել են ժողովրդականություն վայելող «Էլենն ու ընկերները» ֆրանսիական սերիալի շարունակությունը։ Էլենի և նրա ընկերների մասին բազմասերիալ ֆիլմը կկոչվի «Սիրո գաղտնիքներ» (Les Mysteres de l'Amour), հայտնում է «Ռիա նովոստին»՝ վկայակոչելով TV Mag–ը։

Սերիալի նկարահանումներին մասնակցում են հանդիսատեսի կողմից սիրված սկզբնական կազմի դերասանները, ինչպես օրինակ դերասան Պատրիկ Պյուդեբան, որը կատարում էր Նիկոլայի դերը, Քրիստիանի դերակատար Սեբաստյան Ռոշը, որը սերիալի երկրպագուներին հայտնի էր որպես Կրի–Կրի։

Սկզբնական դերասանական կազմից որպես ֆիլմի գլխավոր հերոսուհի հրավիրվել է երգչուհի ու դերասանուհի Էլեն Ռոլեն։
«Սիրո գաղտնիքներ» սերիալի առաջին դրվագների պրեմիերան կկայանա TMС հեռուստաալիքով՝ փետրվարի 12–ին։ Սերիալն ընդհանուր առմամբ կազմված է 26 սերիաներից։