I am back. Շվարցենեգերը կինո է վերադառնում

10:37 • 11.02.11



Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, հոլիվուդյան հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, թե յոթամյա դադարից հետո կինոդերասանի իր կարիերային է վերադառնում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նախկին նահանգապետը տեղեկացրել է նաև, որ արդեն մի քանի սցենարներ է քննարկում։

Նշենք, որ հայտնի «տերմինատորը» նահանգապետ եղած ժամանակ ընդամենը մի քանի էպիզոդիկ դերերում է նկարահանվել։


Շվարցենեգերի պաշտոնավարման ժամկետը Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում լրացավ 2011թ. հունվարին։ Այդ տարիների ընթացքում սակայն նրա հեղինակությունը զգալիորեն նվազել է. ԱՄՆ ամենախիտ բնակեցված նահանգն այժմ ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է գտնվում, նրա բանտերը լցված են հանցագործներով։ Իսկ «Քաղաքացիները՝ հանուն էթիկայի և պատասխանատվության» ամերիկյան կոմիտեն ապրիլյան իր զեկույցում Շվարցենեգերին դասեց ԱՄՆ 11 ամենավատ նահանգապետերի շարքը՝ նրան մեղադրելով նահանգի ֆինանսական միջոցներն իր անձնական նպատակների համար օգտագործելու, կարևոր պաշտոնները իր ընկերներին «նվիրելու» մեջ։