Հոնկոնգցի ռեժիսորը Էյնշտեյնի մասին ֆիլմ կնկարահանի

12:07 • 11.02.11


Հոնկոնգցի ռեժիսոր Ուեյն Վանը Ալբերտ Էյնշտեյնի մասին ինքնակենսագրական ֆիլմ կնկարահանի։ Այս մասին հայտնում է Variety–ն։

Ֆիլմի սցենարի հեղինակը օսկարակիր Ռոնալդ Բասն է, որը սցենարներ է գրել այնպիսի հայտնի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Ուր են տանում երազները», «Անձրևի մարդը»։

Ֆիլմը, որ կրելու է «Էյնշտեյն» անունը, նկարահանվելու է Գերմանիայում։

Ֆիլմի պրոդյուսերների խոսքերով՝ սյուժեի հիմքում ընկած է լինելու Էյնշտեյնի անձնական կյանքը, մասնավորապես, ֆիլմը պատմելու է այն մասին, թե ինչպես է Էյնշտեյնը պայքարել իր աղքատության, դիսլեկսիա դեմ, ինչպես է տառապել մամուլի խիստ ուշադրությունից և թե որքան բարդ են եղել նրա հարաբերությունները կանանց հետ։

Ալբերտ Էյնշտեյնը ծնվել 1879 թ։ 1921թ. նա Նոբելյան մրցանակի է արժանացել՝ ֆոտոէֆեկտի ուսումնասիրման համար։ Նա մաթեմատիկոս Անրի Պուանկարեի և ֆիզիկոս Հենդրիկ Լորենցի հետ միասին համարվում է հարաբերականության տեսության հեղինակը։