Սիրո տոնին ընդառաջ. ցուցահանդես Նկարիչների միությունում

13:56 • 11.02.11

Հայաստանի նկարիչների միությունը որոշել է յուրովի նշել սիրահարների տոնը։ Փետրվարի 19-ին այնտեղ կբացվի ցուցահանդես՝ նվիրված սիրո տոնին։

Երիտասարդական հանրապետական ամենամյա ցուցահանդեսին կներկայացվեն սիրո թեմայով 80 աշխատանքներ։ Առաջին երեք տեղերն զբաղեցնող մասնակիցներին կհանձնվեն նաև դրամական մրցանականեր։

Ցուցահանդեսին կներկայացվեն մինչև 35 տարեկան ստեղծագործողների գործերը՝ քանդակ, գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, դեկորատիվ արվեստ։