Էմինեմին YouTube կայքում դիտել են ավելի քան 1մլրդ անգամ

16:00 • 23.02.11

Ամերիկյան ռեփեր Էմինեմը դարձել է պատմության մեջ 3–րդ մարդը, որի տեսահոլովակների՝ YouTube կայքում դիտումների ընդհանուր քանակը հասել է 1 միլիարդի։

Famecount.com ընկերության տվյալներով, որը հետևում է սոցիալական ցանցերում շոու բիզնեսի աստղերի հեղինակության վիճակագրությանը, 2011թ. փետրվարի 21–ին Էմինեմի տեսահոլովակների՝ YouTube կայքում դիտումների քանակը անցել է 1 միլիարդից։

Ընկերության հաշվարկների համաձայն՝ մոտ ժամանակները Էմինեմը կկարողանա շրջանցել Լեդի Գագային ու դառնալ Facebook ցանցի ամենամեծ ժողովրդականություն վայելող երաժիշտը։

Էմինեմը ճանաչվել է 2010–ի ամենահաջողակ երգիչներից մեկը։ Նրա «Recovery» ձայնասկավառակն աշխարհով մեկ տարածվել է 6 մլն օրինակով ու արժանացել Grammy մրցանակին՝ որպես լավագույն ռեփ ոճի ալբոմ։