«Երկուսուկես մարդը» սերիալը դադարեցվում է

11:32 • 25.02.11

Ամերիկյան CBS հեռուստառադիոցանցը հայտարարել է մեծ ժողովրդականություն վայելող «Երկուսուկես մարդ» (Two and A Half Men) սերիալը դադարեցնելու մասին՝ բացատրելով այդ որոշումը ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի՝ Չարլի Շինի «հայտարարություններով, վարքագծով ու դերասանի կացությամբ», հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սերիալն արտադրող ընկերությանը։

«Երկուսուկես մարդ» սերիալի փորձնական դրվագը CBS հեռուստաալիքով ցուցադրվել էր դեռ 2003–ի սեպտեմբերին։ Դեռ վերջերս ԱՄՆ–ում հեռարձակվում էր սերիալի 8–րդ սեզոնը։

Չարլի Շինը հունվարի 27–ին հիվանդանոց էր տարվել որովայնի սուր ցավերով. ընկերների խոսքերով՝ դերասանը հիվանդանոց էր ընկել չափազանց շատ ծիծաղելու հետևանքով։