Գողերը Ստրադիվարիուսի 2,1 մլն ֆունտ արժողությամբ ջութակը փորձել են վաճառել 100 ֆունտով
Գողերը Ստրադիվարիուսի 2,1 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ ջութակը ցանկացել են վաճառել ընդամենը 100 ֆունտ ստերլինգով։ Այս մասին հայտնում է The Telegraph –ը՝ վկայակոչելով ջութակի գողության գործով դատալսումները։ Իռլանդացի զբոսաշրջիկ Ջոն Մոգանը 313– ամյա վերոնշյալ ջութակը գողացել էր հարավկորեացի հայտնի ջութակահար Մին Ջիմ Քիմից։ Մոգանը և նրա երիտասարդ հանցակիցները գողացված այդ ջութակն ինտերնետ ակումբներից մեկում ընդամենը 100 ֆունտի դիմաց առաջարկել էին մի անծանոթի, վերջինս սակայն հրաժարվել էր գնել՝ ասելով, որ «ջութակի կարիք չունի»։
Հանցագործները ձերբակալվել են գողությունից 4 շաբաթ անց, ջութակը սակայն դեռևս չի հայտնաբերվել։ Ջութակը վերադարձնողին 15 000 ֆունտ պարգևատրում է սպասվում։
Հրատարակությունը նշում է, որ ողջ աշխարհում Ստրադիվարիուսի 450 ջութակ գոյություն ունի։ Հաղորդվում է, որ ջութակի հետ Մոգանը գողացել է 62 000 դոլար և 5 000 դոլար արժողությամբ երկու աղեղները ևս։
Դուբլինի բնակիչ Ջոն Մոգանն ավելի քան 65 դատվածություն ունի (հիմնականում գողությունների համար), մոտ 40 մականուն և 26 «ծննդյան թիվ»։










