Հարգանքի տուրք՝ կոմպոզիտոր Ադամ Խուդոյանի 90-ամյակին
Այսօր՝ մարտի 16-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը եյութ կունենա Կոմիտասի անվան պետական քառյակը (Էդուարդ Թադևոսյան՝ 1-ին ջութակ, Սյուզի Երիցյան՝ 2-րդ ջութակ, Ալեքսանդր Կոսեմյան՝ ալտ, Հասմիկ Վարդանյան՝ թավջութակ)։
Քառյակն իր համերգը կնվիրի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ադամ Խուդոյանի ծննդյան 90-ամյա տարելիցին։
Ծրագրում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործություններից՝ Սոլո սոնատ ջութակի համար թիվ 2 (նվիրված Էդուարդ Թադևոսյանի 50-ամյակին), Սոլո սոնատ ջութակի համար թիվ 1 (նվիրված Էդուարդ Թադևոսյանին), Սոլո սոնատ ջութակի համար թիվ 3 (փոխադրումը՝ Ալեքսանդր Կոսեմյանի), Սոլո սոնատ ջութակի համար թիվ 1 (նվիրված Մեդեա Աբրահամյանին) և կվարտետ թիվ 1։
Համերգին բացման ու ներածական խոսքով հանդես կգա արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը։
Կոմպոզիտոր Ադամ Խուդոյանն ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ և կամերային ժանրերում՝ սիմֆոնիկ պատկերներ, թավջութակի կոնցերտներ, ջութակի, թավջութակի մենանվագ սոնատներ, լարային կվարտետներ, պիեսներ ջութակի, դաշնամուրի համար, ռոմանսների շարք ըստ Եղիշե Չարենցի:
Համերգին աջակցում է մշակույթի նախարարությունը։










