Մահացել է ականավոր դիրիժոր Յակով Կրեյցբերգը
Մոնակոյում կյանքի 52-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայտնի դիրիժոր Յակով Մաևիչ Կրեյցբերգը։
Դիրիժորը ծնվել է 1959թ. Սանկտ Պետերբուրգում։ Աշակերտել է սանկտպետերբուրգյան դիրիժորական դպրոցի հիմնադիր Լեոնարդ Բեռնստայնին։ 1980-ականներին Կրեյցբերգը դարձել է Յուջին Օրմանդի անվան դափնեկիր, հաղթել Լեոպոլդ Ստոկովսկու անվան դիրիժորական մրցույթում։ 1990-ականներին եղել է Մենխենգլադբախեի ու Կրեֆելդիեի թատրոնների երաժշտական տնօրեն, գլխավորել Բորտմուտսի սիմֆոնիկ նվագախումբը։
Վերջին տարիներին Կրեյցբերգը գլխավորում էր Մոնտե Կառլոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Նիդեռլանդների ֆիլհարմոնիկի ու կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորն էր։ Որպես հրավիրված դիրիժոր գլխավորում էր նաև Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը։










