Լեհական թանգարանը ցուցադրել է Շոպենի «կորած» նամակները

17:42 • 25.03.11

Վարշավայում գտնվող Ֆրեդերիկ Շոպենի թանգարանը հանրության դատին է ներկայացրել կոմպոզիտորի վեց նամակները, որոնք անհետ կորած էին համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այս մասին երեկ հայտնում է France-Presse գործակալությունը։

Նամակները, որոնք թվագրվում են 1845-1848թթ., Շոպենը գրել է Փարիզից և Նոանից։ Այստեղ էր բնակվում նրա սիրեցյալը՝ գրող Ժորժ Սանդը։ Նամակները գրված են լեհերեն և ուղղված են կոմպոզիտորի՝ Լեհաստանում ապրող ընտանիքի անդամներին։
Վերջին անգամ նամակները հրապարակավ ցուցադրվել են Վարշավայում 1939թ.։ Այդ տարի նացիստական Գերմանիան օկուպացրեց Լեհաստանը ու սկսվեց Երկրորդ համաշխահայինը։ Շոպենի նամակները, այդ թվում՝ նրա հետ կապված շատ այլ իրեր համարվեցին անհետացած։

2003թ. թանգարանի աշխատակիցները լուր ստացան, որ նամակները հայտնաբերվել են ու գտնվում են Մեքսիկայի թանգարաններից մեկում։ Դրանք հաջողվել էր հայտնաբերել այնտեղ բնակվող ազգությամբ լեհ արտ-դիլեր։ Հենց նրան էլ հաջողվում է գնել նամակները։

Նամակներն ու փաստաթղթերը կցուցադրվեն թանգարանում մինչև 2011թ. ապրիլի 25-ը։

Ֆրեդերիկ Շոպենը ծնվել է 1810թ. Վարշավային կից գյուղերից մեկում։ Հայրենիքից հեռանալով 1830-ին՝ բնակվել է նախ՝ Վիեննայում, ապա Փարիզում։ Մահացել է 1849թ.։ Կոմպոզիտորի աճյունը գտնվում է Փարիզում, իսկ սիրտը՝ Լեհաստանում։