Դե Նիրոն ու 50 Cent-ը կնկարահանվեն «Ֆրիլանսերները» ֆիլմում
Ռոբերտ դե Նիրոն կնկարահանվի «Ֆրիլանսերները» ֆիլմում, որի պրոդյուսերը ռեփեր 50 Cent-ը՝ Կերտիս Ջեքսոնն է։ Այդ մասին նշված է NOLA կայքում։
Ֆիլմը պատմելու է աշխատանքային պարտականությունները կատարելիս զոհված Նյու Յորքի ոստիկաններից մեկի որդու մասին։ Ֆիլմում գլխավոր հերոսը որոշում է գնալ հոր հետքերով ու ոստիկան դառնալ, ավարտում է ոստիկանական ակադեմիան ու համալրում իրավապահների շարքերը։
50 Cent-ը նույնպես մարմնավորելու է ֆիլմի հերոսներից մեկին։ Բացի այդ՝ ֆիլմի ստեղծողները որոշել են նկարահանման հրապարակ հրավիրել դերասան Ֆորեսթ Ուիթակերին, սակայն դեռ պաշտոնապես հայտնի չէ՝ նա կմասնակցի նախագծին, թե ոչ։
«Ֆրիլանսերները» ֆիլմի ռեժիսորը Ջեսսի Տորերոն է։ Նա համագործակության փորձ ունեցել է 50 Cent-ի հետ։ 2010թ. Տորերոն նկարահանեց «Բուն» ֆիլմը, որտեղ ռեփերը մարմնավորել է հերոսներից մեկին։
«Ֆրիլանսերների» նկարահանման աշխատանքները կսկսվեն ընթացիկ տարվա ապրիլին Նոր Օռլեանում։ Ենթադրվում է, որ ժապավենը վարձույթի դուրս կգա 2012թ.։










