2010-ի լավագույն ցուցահանդեսը՝ 16-րդ դարի ճապոնացի նկարչինը

19:55 • 31.03.11

The Art Newspaper պարբերականը ամփոփել է 2010թ. լավագույն ցուցահանդեսները։ Թերթի տվյալներով՝ անցյալ տարվա աշխարհի ամենահաջող ցուցահանդեսը եղել է 16-րդ դարի ճապոնացի նկարիչ Հասեգավա Տոխակուի աշխատանքների ցուցահանդեսը Տոկիոյի Ազգային թանգարանում։ Ցուցահանդեսին թանգարան է այցելել 12 116 մարդ։ Այդպիսով, այս թանգարանը 2000 մարդով գերազանցել է իր իսկ կողմից 2007թ. սահմանված Լեոնարդոյի ցուցահանդեսի ռեկորդը։

Նույն՝ Տոխակուի ցուցահանդեսը, բայց արդեն Կիոտոյում, հայտնվել է վարկանշային աղյուսակի 4-րդ հորիզոնականում (օրական 9098 այցելու): Ընդհանուր առմամբ առաջին հնգյակում են հայտնվել 4 ճապոնական և միայն մեկ ամերիկյան ցուցահանդես («Լինկոլնի հուշամատյանի ստեղծումը» Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահում)։

Աշխարհի ամենահայտի թանգարանը դարձել է Լուվրը (տարեկան 8,5մլն այցելու)։