Rolling Stone-ի ընթերցողներն ընտրել են բոլոր ժամանակների լավագույն բասիստին

15:01 • 01.04.11

Rolling Stone երաժշտական ամսագրի հարցախույզի համաձայն՝ բոլոր ժամանակների լավագույն բաս կիթառահար է ճանաչվել The Who խմբի նախկին անդամ Ջոն Էնթվիսթլը։

Rolling Stone-ը բարձր է գնահատել 1965թ. գրված My Generation երգում Էնթվիսթլի սոլոն։ Նա The Who-ի անդամ է դարձել խմբի հիմնադրման օրվանից՝ 1964-ից։ Երաժիշտը մահացել է 2002թ. 57 տարեկանում։ Էնթվիսթլի մահից հետո խումբը շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը։

Վարկանշային աղյուսակում երկրորդ տեղն զբաղեցրել է բաս կիթառահար Ֆլին (իսկական անունը՝ Մայքլ Բալզարի)։ Երաժիշտն աշխատում է ոչ միայն իր հիմնական խմբում՝ Red Hot Chili Peppers-ում, այլև հանդես է գալիս այլ կատարողների հետ։
Նրան հաջորդում է Փոլ Մակքարտնին, պատվավոր հնգյակը եզրափակում են կանադական Rush խմբի բասիստ Գեդդի Լին ու Primus խմբի անդամ Լես Քլեյփուլը։

Թոփ տասնյակում են հայտնվել նաև Ջոն Փոլ Ջոնսը (Led Zeppelin), Ջակո Պաստորիուսը, Ջեք Բրյուսը (Cream), Քլիֆ Բերթոնը (Metallica) և Վիկտոր Վուտենի անունները։