2010թ. ամենահաջողակ ցուցահանդեսը
The Art Newspaper պարբերականը ամփոփել է 2010թ. լավագույն ցուցահանդեսները։ Թերթի տվյալներով՝ անցյալ տարվա աշխարհի ամենահաջողակ ցուցահանդեսը եղել է 16-րդ դարի ճապոնացի նկարիչ Հասեգավա Տոհակուի աշխատանքների ցուցահանդեսը Տոկիոյի Ազգային թանգարանում։ Ցուցահանդեսի օրերին թանգարան է այցելել 12 116 մարդ։ Այդպիսով, այս թանգարանը 2000 մարդով գերազանցել է հենց իր սահմանած ռեկորդը 2007թ.-ին Լեոնարդոյի ցուցահանդեսի ժամանակ։
Նույն՝ Տոհակուի ցուցահանդեսը, բայց արդեն Կիոտոյում, հայտնվել է աղյուսակի 4-րդ հորիզոնականում (օրական 9098 այցելու): Ընդհանուր առմամբ առաջին հնգյակում են հայտնվել 4 ճապոնական և միայն մեկ ամերիկյան ցուցահանդես («Լինկոլնի հուշամատյանի ստեղծումը» Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում)։
Աշխարհի ամենահայտի թանգարանը դարձել է Լուվրը (տարեկան 8,5մլն այցելու)։










