Մոսկվայում կանցկացվի հայ նկարիչների «Գեղեցկությունից մինչև խենթություն» ցուցահանդեսը
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Մոսկվայի «Երևան Պլազա» կենտրոնում կբացվի երիտասարդ հայ գեղանկարիչների «Գեղեցկությունից մինչև խենթություն» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն հայազգի 17 նկարիչների մոտ 50 աշխատանքներ: Այդ թվում՝ նաև աշխարհահռչակ հայ նկարիչ Արիստակես Մանուկյանի հանրահայտ «Կոմիտաս» նկարը:
Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 24-ը և բաց կլինի ամեն օր՝ ժամը 10-22-ը:
Այս մասին տեղեկացնում են ցուցահանդեսի մամուլի ծառայությունից։










