«Ռասպուտին» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու նպատակով Դեպարդիեն Ռուսաստան է ժամանել

12:54 • 06.04.11

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, ռուս–ֆրանսիական համատեղ «Ռասպուտին» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար, Ռուսաստան է ժամանել։

Ֆիլմը, որի գլխավոր դերակատարը հենց Դեպարդիեն է, պատմում է հայտնի և պատմական այդ կերպարի կյանքի վերջին տարիների մասին։ Նկարահանումները տեղի կունենան Արխանգելսկում։

Դեպարդիեից բացի, ֆիլմում կնակարահանվեն նաև ռուս դերասաններ Կոնստանտին Խաբենսկին,Վլադիմիր Մաշկովը,Աննա Միխալկովան, Քսենիա Ռապոպորտը։

«Ես նույն հաջողությամբ կարող եմ մարմանվորել և Ռասպուտինին, և Ավգուստինին։ Ինչպե՞ս կմարմնավորեմ Ռասպուտինին։ Ինչպես որ Աստված կամենա։  Ինձ համար ամենակարևորը ներքին լիակատար ազատության զգացողությունն է։ Ես սիրահարված եմ այս կյանքին, որում ես ինձ միաժամանակ և քոչվոր եմ զգում, և երազող, և անարխիստ»,– ասել է Դեպարդիեն։

Ֆիլմի ռեժիսորը Ժոզե Դայանն է, որի հայտնի ֆիլմերից են՝ «Կոմս Մոնտե Քրիստոն», «Բալզակը» «Անիծված թագավորները» և այլն։