Սթինգը և Arcade Fire-ը ելույթ կունենան Մոնտրեի ջազ փառատոնում

18:56 • 13.04.11

Մոնտրեի ջազային փառատոնի կազմակերպիչները փառատոնի պաշտոնական կայքում հրապարակել են միջոցառման մասնակիցների կազմը։

Ավելի վաղ նշվում էր, որ ցուցակը հրապարակվելու է վաղը։ Հենց այդ օրն էին վաճառվելու փառատոնի տոմսերը։ Սակայն 2011թ. Մոնտրե ժամանող երաժիշտների մասին տեղեկատվությունը սահմանված ժամկետից շուտ է սպրդել ինտերնետ։

ազմակերպիչներին մնում էր միայն հաստատել այդ տեղեկությունը՝ նշելով, թե ինտերնետում հայտնված ցուցակը ամբողջական չէ։ Ամբողջական տեղեկատվության մասին պարզ կդառնա վաղն առավոտյան։

Միջոցառմանը մասնակցելու են Arcade Fire-ը, Deep Purple-ը, Կառլոս Սանտանան, Ջոն Մակ-Լաֆլինը, Բի Բի Քինգը։

Փառատոնի շրջանակում հուլիսի 11-ին ելույթ կունենա Սթինգը։ Նա սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ կկատարի իր հիմնական հիթերը։ Ելույթ կունենան նաև այնպիսի խմբեր ու կատարողներ, ինչպիսիք են Սիլը, Lamb-ը, Mogwai-ն, Guano Apes-ը, Մոս Դեֆն ու Լայզա Մինելին։

Մոնտրեի ջազ փառատոնը կանցկացվի հուլիսի 1-ից 16-ը: