Հորդանանը գործարկել է հնությունների՝ աշխարհում ամենամեծ ինտերնետ-կատալոգը
Հորդանանում գործարկվել է հնությունների՝ աշխարհում ամենամեծ ինտերնետ-կատալոգը՝ MEGA-Jordan-ը։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Կայքի ստեղծման աշխատանքներին մասնակցել են Հորդանանի, Լոս Անջելեսի Գետտի համալսարանի ու Հուշարձանների համաշխարհային խորհրդի հիմնադրամի աշխատակիցները։ Գործակալության տվյալով՝ նախագիծն արժեցել է 1 միլիոն ԱՄՆ դոլար։
Կատալոգի հիմքում ընկած է Google Maps-ի գեոտեղեկատվական համակարգի նմանությամբ ստեղծված համակարգը։ Կայքում տեղեկություններ կան Հորդանանի գրեթե բոլոր հուշարձանների մասին։ Ցանկացած հուշարձանի ընտրության ժամանակ օգտատերը կարող է տեսնել տեղանքի դիրքը, տեղեկություններ իմանալ դրա վիճակի մասին։ Գիտնականներն ու փորձագետները հետագայում ևս կարող են փոփոխություններ ու լրացումներ կատարել տեսարժան վայրերի տեղեկատվական համակարգի համալրման հարցում։
Ինտերնետ-կատալոգում ներկայացվում է 10750 տեսարժան վայրի, այդ թվում՝ քարե Պետրա քաղաքի նկարագրությունը։
Associated Press-ն ընդգծում է, որ MEGA-Jordan-ը թույլ կտա առավելագույնս պաշտպանել հուշարձանները ուրբանիզացիայից ու կողոպուտից։ Այդկերպ հնագետները կկարողանան հայտնել թալանի կամ զգուշացնել տուրիստների հոսքի մասին։










