Աստղային հրավառություն Վուդի Ալենի նոր ֆիլմում

15:18 • 15.04.11

Հայտնի ռեժիսոր Վուդի Ալենը սկսում է իր նոր ֆիլմի դերասանական կազմի համալրման աշխատանքները։ Ֆիլմում նկարահանվելու համար իրենց համաձայնությունն են տվել Ջեսսի Այզենբերգը «Սոցիալական ցանցից», Էլեն Փեյջը «Սկիզբը» ֆիլմից, ինչպես նաև Պենելոպե Կրուսը և Ալեք Բոլդուինը։ Այս մասին հայտնում է Variety ամերիկյան շաբաթաթերթը։

Վուդի Ալենը ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, սցենարիստը, այլև 2006թ. նկարահանված «Սենսացիա» ֆիլմից հետո առաջին անգամ հանդես է գալու որպես դերասան։

Նոր ժապավենի անվանումն ու սյուժետային այլ մանրամասներ հայտնի չեն։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն արդեն ամռանը Հռոմում։

Վուդի Ալենի վերջին՝ «Կեսգիշեր Փարիզում» ֆիլմի գլխավոր դերակատարներն են Օուեն Վիլսոնն ու Ռեյչել Մակ-Ադամսը։ Ֆիլմը կցուցադրվի մայիսի 11-22-ը կայանալիք Կաննի կինոփառատոնում։ Ժապավենում էպիզոդիկ դեր է խաղացել նաև Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունին։