Դիվանագետների և պաշտոնյաների կանանց մասնակցությամբ կայացավ «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի համերգը

19:45 • 15.04.11

Դիվանագետների և պաշտոնյաների կանանց մասնակցությամբ Կամերային երաժշտության տանը այսօր տեղի ունեցավ «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի բարեգործական համերգը, որին մասնակցում էին նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Համերգը կազմակերպել էր «Բարի գալուստ Հայաստան» դիվանագետների կանանց ասոցիացիան՝ Կանանց միջազգային ակումբի հետ համատեղ։

Tert.am-ի հետ զրույցում «Բարի գալուստ Հայաստան» դիվանագետների կանանց ասոցիացիայի նախագահը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կինը՝ Նատալյա Նալբանդյանը, նշեց, որ համերգը կազմակերպվել է բարեգործական նպատակներով, և նախատեսվում է համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրել երգչախմբի երիտասարդ երաժիշտներին, որոնք շուտով մեկնելու են Եվրոպա հյուրախաղերի։ Նալբանդյանի խոսքով՝ մայիսի սկզբին Ժնևում և Փարիզում կայանալու է Գրքի միջազգային փառատոնը, որտին հրավիրվել է նաև «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, որի դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը։