Իսպանացի ոստիկանները հայտնաբերել են Գոյայի և Էլ Գրեկոյի գողացված նկարները
Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է Էլ Գրեկոյի և Ֆրանսիսկո Գոյայի՝ 1997թ. գողացված նկարները։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
2010 թ. հոկտեմբերին ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել առ այն, որ Էլ Գրեկոյի «Ավետում» և Գոյայի «Կույս Պիլարի հայտնությունը» նկարները, հավանաբար, վաճառվել են։ Հետաքննության արդյունքում հայտնի նկարիչների երկու աշխատաքնները հայտնաբերվել են Իսպանիայի Ալիկանտե քաղաքի մասնավոր տներից մեկում։ Այս առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նկարները,գողությունից առաջ, պատկանել են մասնավոր մի կոլեկցիոների։ Նկարներն անհետացել էին այն բանից հետո, երբ դրանք օտարերկրյա ցուցահանդես էին ուղարկվել։ Ոստիկաններն այդ նկարները ներառել էին անհետացած և գողացված աշխատանքների շարքը՝ դրանց վաճառքը խոչընդոտելու համար։
Թե որքան արժեն այդ նկարները, հայտնի չէ։ Նշենք միայն, որ Էլ Գրեկոյի «Քրիստոսի մկրտությունը» կտավը աճուրդի ժամանակ վաճառվեց 1 449 000 դոլարով, իսկ Գոյայի «Սատկած նապաստակները»՝ 5 մլն դոլարով։










