Մոնիկա Բելուչին կնկարահանվի Լեխ Վալենսային նվիրված ֆիլմում
Մոնիկա Բելուչին կնկարահանվի Անջեյ Վայդայի նոր ֆիլմում, որը նվիրված է Լեխ Վալենսային։
Բելուչին ֆիլմում կմարմնավորի իտալացի լրագրող Օրիանա Ֆալաչիին, որը տարբեր տարիների հարցազրույց է վերցրել Մուամար Կադաֆիից, Ֆեդերիկո Ֆելինիից, Դեն Սյոպինից, Յասեր Արաֆաթից, Ինդիրա Գանդիից։
Անցած դարի 80-ականներին Ֆալաչին հարցազրույց էր վերցրել նաև Վալենսայից։ Այդ էպիզոդն արտացոլվելու է ֆիլմում։
Դերասանուհին Լեհաստան է ժամանելու մոտ ժամանակներս։ Ենթադրվում է՝ նրա մասնակցությամբ տեսարանները՝ ընդհանուր 10 րոպե տևողությամբ, կնկարահանվեն 2 օրում։
Դեռ հայտնի չէ, թե ովքեր են լինելու ֆիլմի գլխավոր հերոսները։
Այն, որ Անջեյ Վայդան ծրագրում է ֆիլմ նկարահանել «Համերաշխության» առաջնորդ Լեխ Վալենսայի մասին, հայտնի դարձավ 2011թ. փետրվարին։ Այդ ժամանակ ռեժիսորն այսպես բացատեց իր որոշումը. «Ինձ անհանգստացնում է ներկայիս իրավիճակը, երբ «Համերաշխության» առաջնորդ Լեխ Վալենսան, որը կարևոր դեր է խաղացել լեհական պետության պատմության մեջ, քարկոծվում է այն մարդկանց կողմից, ովքեր նրա համեմատությամբ ոչինչ են»։










