Լեգենդար Վիննի-Թուխը վերադառնում է կինոթատրոնների էկրաններ
Վիննի-Թուխի մասին պատմող դիսնեյան առաջին ժապավենի թողարկումից 35 տարի անց Walt Disney Animation Studios ընկերությունը վարձույթի է հանում փափուկ արջուկի մասին իր երկարամետրաժ մուլտֆիլմը։
«Վիննի-Թուխը մեզ համար դարձել է այն, ինչ Քրիստոֆեր Ռոբինի համար էր։ Վիննին նրա համար միայն սիրելի խաղալիք չէր, այլ իսկական ընկեր։ Մեզ համար էլ Վիննի-Թուխը մանկության հավատարիմ ու նվիրված ընկեր է»,- խոստովանում է ֆիլմի անիմատոր Մարկ Հենը։
Լիամետրաժ նոր մուլտֆիլմի հիմքում ընկած են Ալեքսանդր Միլնի գրքույկների երեք պատմությունները։
Նոր ժապավենում Վիննին ուղևորվում է մեղրի հետևից, ճանապարհին հասցնում օգնել Իա-իա իշուկին՝ գտնելու պոչը և փրկում Քրիստոֆեր Ռոբինին երևակայական հրեշից։
Միլնի որդու անունն իրականում Քրիստոֆեր Ռոբին էր, իսկ Վիննի-Թուխը՝ գրողի որդու սիրելի փափուկ արջուկն էր, որը նրան նվիրել էր մայրը։ Իր հերթին, Վիննի-Թուխն իր անվան համար պարտական է կանադական Վիննիպեգ արջին, որը 1920-ականներին ապրում էր Լոնդոնի կենդանաբանական այգում։
Ալան Ալեքսանդր Միլնի ստեղծագործության հիման վրա նկահարանված մուլտֆիլմի խորհրդային տարբերակը էկրան է բարձրացել դիսնեյան լեգենդար Վիննիից առաջ։ Ֆեդոր Խիտրուկի մուլտֆիլմը նկարահանվել է 1969թ.։










