Մարտին Սկորսեզեն Ջորջ Հարիսոնի մասին ֆիլմ է նկարահանել
Ջորջ Հարիսոնի օրագրերից հատվածներ տեղ կգտնեն «Կյանքը նյութական աշխարհում. Ջորջ Հարիսոն» (Living in the Material World: George Harrison) գրքում, որը վաճառքի կհանվի 2011թ. աշնանը։
Օրագրերը, ինչպես նաև նամակներն ու հազվագյուտ փաստաթղթերը հրատարակության է տրամադրել երաժշտի այրին՝ Օլիվիա Հարիսոնը։ Գրքի թողարկմանը կզուգորդի համանուն վերնագրով կենսագրական վավերագրական ֆիլմի լույս ընծայումը։ Ֆիլմի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է, ով հեղինակել է գրքի նախաբանը։
Ֆիլմի նկարահանման աշխատանքների ավարտի մասին Սկորսեզեն հայտարարել էր դեռ 2010թ. մայիսին։ Ռեժիսորը ֆիլմի վրա աշխատել է շուրջ 3 տարի։ Ընդ որում՝ ֆիլմին զուգահեռ Հարիսոնը նկարահանում էր «Անիծյալների կղզին» ֆիլմը Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ։
Օլիվիա Հարիսոնը ռեժիսորին է տրամադրել իր սեփական արխիվից տեսանյութեր։Սկորսեզեից առաջ այլ ռեժիսորներ ևս դիմել են Օլիվիային՝ նյութեր տրամադրելու խնդրանքով, սակայն նա մերժել էր ամուսնու մասին ֆիլմ նկարահանելու բոլոր առաջարկները։
Ջորջ Հարիսոնի օրագրերից հատվածներ տեղ կգտնեն «Կյանքը նյութական աշխարհում. Ջորջ Հարիսոն» գրքում, որը վաճառքի կհանվի 2011թ. աշնանը։










