Կարծում եմ, դիվանագետի կարիերաս լավ է զարգանում. Շառլ Ազնավուր

12:18 • 12.12.11

Դեկտեմբերի 12-ին Կրեմլի մեծ համերգասրահում Շառլ Ազնավուրը հանդես է գալու համերգով, որտեղ ներկայացնելու է նաև իր նոր ալբոմը` «Ազնավուրն` ընդմիշտ»-ը: Այցի ընթացքում Ազնավուրից հարցազրույց է վերցրել Российская Газета-ի լրագրողը:

-Հիշու՞մ եք արդյոք ձեր առաջին համերգը Ռուսաստանում:

-Շատ լավ: Բեմը դուրս չեր եկել, չնայա, երևի ինձ լավագույն դահլիճն էին տրամադրել: Այն փոքր էր և ես կարծում էի, որ իմ երգերն ավելի մեծ դահլիճի են արժանի և իմ արտահայտած առարկություններից հետո, հաջորդ օրն ինձ այլ դահլիճ տրամադրեցին: Բացի այդ, ես հրաժարվեցի իմ երգերի ցանկացած տեսակի ցենզուրայից:

-Ի՞նչ երգեր եք կատարելու այս համերգի ընթացքում:

-Ռուսաստանում ես կատարում եմ ոչ այն հիմնականն ինչ այլ երկրներում: Այստեղ ես հաճախ չեմ ելույթ ունենում, իսկ համերգների քանակն ավելի քիչ է: Այլ երկրներում ես հիմնականում մեր երգեր եմ կատարում, իսկ Ռուսաստանում նաև հին ու սիրված կատարումները, քանի որ շատերը իմ համերգին գալիս են հենց այդ հին երգերը լսելու:

-Ո՞րն է, ձեր էներգիայի գաղտնիքը:

-Ամեն ինչ կախված է կյանքի որակից: Բարձր տոնուս պահելու համար որոշակի կանոններ պետք է պահպանել: Այդ դեպքում ապրում ես երկար ու երջանիկ և արդյունքն է դրական է:

-Ինչպե՞ս եք ձեզ զգում դիվանագետի պաշտոնում:

- Կարծում եմ, իմ կարիերան բարեհաջող է զարգանում, քանի որ Հայաստանն ու Շվեյցարիան չեն պատրաստվում պատերազմել: Իսկ եթե իսկապես լուրջ խնդիրներ առաջանան, ապա պրոֆեսիոնալների կհրավիրենք: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա խորթ է ինձ: Ես սիրում եմ արվեստը` կերպարվեստը, երաժշտությունը և նույնիսկ խոհանոցը: