Ոստիկանները թույլ չտվեցին երթի մասնակիցներին գնալ Բաղրամյան 26, նրանք վերադառնում են Ազատության հրապարակ (տարբերակ 10)
Ազատության հրապարակում այս պահին նախապատրաստական աշխատանքներ են կատարում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողության համար։
Նախապատրաստական աշխատանքներում ընդգրկված են ինչպես երդմնակալության կազմակերպիչները, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին այս ընթացքում եղած համակիրները։
Ինչպես նախորդ հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր, Ազատության հրապարակում ՀՀ Սահմանադրության օրինակներ են բաժանվում։
Ժամը 10.33 Ազատության հրապարակ հասան երեկ Գյումրիից Երևան քայլարշավով եկած ակտիվիստները, որոնց հրապարակում ողջունեցին ծափողջույններով։ Ակտիվիստները վանկարկեցին են «Հա–յաս–տան» , «Մի–ա–ցում»։
11.00
Մինչև Ազատության հրապարակ հասնելը՝ Բաղրամյան փողոցում, գյումրեցիների քայլարշավին խոչընդոտել են ոստիկանները։ Գյումրիից Երևան ժամանածներից մեկը Tert.am–ին պատմեց, որ ոստիկանները նրանց թույլ չէին տալիս առաջ շարժվել, որի արդյունքում քաշքշուկ է առաջացել։ Նրանց ուղեկցելի է եղել «Ժառանգության» նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր երեխաների հետ, որոնք քաշքշուկի ժամանակ վախեցել և լաց եղել։
12.30
Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը երգեց Հայաստանի Հանրապետության հիմնը։ Նրան ձայնակցում էին հրապարակում հավաքված նրա համակիրները։
12:49
Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը։ Հրապարակում Ժողովուրդը նրան ընդունեց բուռն ծափողջույններով և «Հա–յաս–տան» վանկարկումներով։ Նա ձեռքը կրծքին ժողովրդի հետ երգեց ՀՀ պետական օրհներգը, որից հետո իջավ հարթակից, բարևեց մարդկանց և կրկին վերադարձավ հարթակ և շարունակեց իր ելույթը։
«Ոչ կեղծ երդումներին, ոչ կեղծ նախագահներին, ոչ կեղծ վեհափառներին։ Կեցցե Հայաստանը։ Մենք այսօր կեղծ երդում չենք տալու, դուք արդեն գիտեք, մենք տալու ենք Հայաստանի, մեր օրենքի, մեր Լեոնիդի և Նժդեհի, մեր երեխեքի երդումը։ Ովքեր համալիրում երդում են տալու, թող մտածեն հիմա, Աստված մեզ պահապան, բայց հայ ժողովուրդը հաղթել է»,- ասաց նա։
Հովհաննիսյանը կոչ արեց կարդալ Սահմանադրության հոդվածը, որով ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
«Մյուս դահլիճում, երևի, երկար միջոցներ են ծախսել մեր փողերից, իսկ այստեղ ամեն ինչ բնական է, սա մեր հանրապետությունն է, և մենք հաղթել ենք միասին»,- ասաց նա և խոսքն ուղղելով ոստիկաններին՝ հայտարարեց. «Ոստիկաններ պատրաստվեք, դուք մերն եք, և այսօր հավատով և հույսով մեր գործը պետք է անենք»։
13.21
Չհանդգնեք անիրավ հրահանգի Վովա Գասպարյան, գնդապետ Օսիպյան, չանեք, խնդրում եմ, չանեք. Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելով ելույթը՝ ասաց. «Հաշվեք 3000, թե 300 000 է, ամոթ ձեզ։ Այսօր Աստված իր լույսը իջեցնում է Ազատության հրապարակի վրա, որ մենք դառնանք արժանապատիվ քաղաքացիներ»։
Նա կոչ արեց զինվորներին հանկարծ չգալ այս հրապարակի վրա և կանգնել սահմանին, և թող ոչ ոք մեր ժողովրդի ինքնության հետ խաղ չտա։ «Այսօրվանից, այս հրապարակից մենք մեր իրավունքի տերը պետք է դառնանք»,- ասաց նա և կրկին խոսքն ուղղեց ոստիկանությանը. «Ոստիկաններ. չհանդգնեք անիրավ հրահանգի համապատասխան ժողովրդի և ձեր միջև տալ այդ կեղծ պատկերը։ Տղերք, մի արեք, Վովա Գասպարյան, Գնդապետ Օսիպյան, չանեք, խնդրում եմ չանեք»։
Նա հայտարարեց, որ այսօր մինչև երեկո այստեղ են մնալու և վաղը լուսաբացին այստեղ տոնելու են իրենց հաղթանակը։ «Ով ուզում է տուն գնալ, թող գնա, իսկ ով ուզում է կանգնել հանուն հայրենիքի, մեր պապերի, մեր թոռների, թող վաղը արշալույսին գա և մեզ հետ միասին տոնի մեր հաղթանակը։ Մեր լույսը չի պարտվելու, մեր ազգի միասնության ճրագը չի մարելու, և այդ լույսը մենք մինչ վաղն առավոտ վառ ենք պահելու»,–ասաց նա և ավելացրեց.
«Ես պահանջում եմ, հիմա՛, Սերժ Սարգսյան, իմ հարգելի զորավար, Սեյրան Օհանյան, դատախազ խարդախ, կա՛մ տվեք ձեր հրաժարականը, կա՛մ ինձ ձերբակալեք»,- ասաց նա։
Հովհաննիսյանը խոսքն ուղղելով իշխանություններին՝ հայտարարեց. «Մեր շղթաներից արդեն վաղուց դուրս ենք եկել։ Շղթաները, բանտը ձերն է, և հայրենիքը՝ մերը։ Հայ ժողովուրդը 10 օր առաջ հարություն առավ»։
Այդ ընթացքում ժողովուրդը վանկարկեց «Սեր-ժիկ հե-ռա-ցիր», որին Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց՝ ասելով. «Հարգեցի ձեր կարծիքը, բայց Րաֆֆին , Լևոնը Սերժը ո՞ւմ շունն են, դուք ունեք մի հայրենիք, տվեք Հայաստան»։
Նա կոչ արեց Սերժ Սարգսյանին և կաթողիկոսին այսօր ժամը վեցին միանալ այս ժողովրդին. «Միացեք, կամ դուք խմում եք ձեր կենացները, և դա կլինի ձեր վերջին կենացները։ Թքած Րաֆֆու և Սերժի վրա, այսօր հայրենիքն է գալիս»։
Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ երբեք, որքան Աստված իրեն կյանք տա, ժողովրդին չի լքելու, և մինչև իր վերջին շունչը հավատարիմ է մնալու ժողովրդին։
«Դուք ունեք «զադնի» և գնում եք այդ «զադնիով», բայց հայրենիքը չունի «զադնի»»,- ասաց նա՝ նկատի ունենալով իշխանություններին։
13.37
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը երդվեց ոչ թե միայնակ, այլ ավելի վաղ բաժանված Սահմանադրությունը ձեռքներին վեր բարձրացված քաղաքացիների հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանին կրկնեցին հավաքվածները, ով նշեց, թե այս երդումն իր կյանքի վերջին երդում է, որը լինելու է միասնականության առաջին քայլը:
«Բոլոր նրանց համար, մեր պապերի, ովքեր չտեսան Հայաստանի Հանրապետությունը, արտասվեցին, ցավացին, երեխաների, թոռների համար, որ պետք է տեսնեն ազատ, անկախ, ամբողջական Հայաստանը: Այստեղ չկա Աստվածամոր Ավետարան, չկա, կեղծիք, սուտ, 30 արծաթ, կեղծ քարոզներ և կեղծ ելույթներ նախագահականից, կա հայ ժողովուրդ»,- ՐաֆֆԻ Հովհաննիսյանից հետո կրկնեցին հավաքվածները և շարունակեցին:
«Հանուն հավատքի և հանրապետության, ես՝ ՀՀ քաղաքացիս, այսօր, ներկա ապօրինի իշխանության հետ հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ ղեկավարներին, չեմ հնազանդվելու սուտ պահանջներին, չեմ ենթարկվելու անիրավ հրամաններին, ես լիազորված եմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ և ես չեմ վախենում և ես չեմ վաճառվում , և ես չեմ նահանջում: Մենք Հայաստանի 4-րդ հանրապետության քաղաքացիներս երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր՝ սիրով, հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու, ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք։ Մենք՝ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքո, կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, որտեղ վերադառնում են բոլոր հայերն ու հայաստանցիները, որտեղ կա իրավունք, աշխատանք, ապագա, կա ընտրված նախագահ: Արդարության օրը հեռու չէ, այդ օրն այսօր է»,- երդումի խոսքն ավարտեցին Րաֆֆի Հովհաննիսյանը և նրան կրկնող քաղաքացիները:
13.41
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սկսվում է ժողովրդի հաղթանակի տոնախմբությունը, ժամը 6-ին, համերգից հետո արդեն անցնելու են Նոր Հայաստանի պատմությունը կերտելու գործին: Նա նշեց, թե պետք է գնան տուն, հանգստանան և գան կրկին Ազատության հրապարակ՝ լսելու այլ քաղաքական և հասարակական գործիչների ելույթներ: Սակայն, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը իջավ բեմից՝ շրջելու հրապարակում ու լսելու քաղաքացիներին, նկատեց, որ վերջիններս դժգոհում են, թե պետք է սպասեն մինչև ժամը 6-ը, նա նորից բարձրացավ բեմ, և հայտարարեց, թե քայլերթ կանցկացնեն Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով, հետո Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով և կրկին Ազատության հրապարակ կգան, որտեղ համերգ են տալու երգի-պարի համույթներ, այնուհետև արդեն 6-ին կլսեն ելույթները:
Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի կտրուկ արտահայտվեց իրենց զուգահեռ տեղի ունեցող երդման արարողության վերաբերյալ:
«Եթե Սերժ Սարգսյանը սուտ երդում է տվել, եթե Վեհափառը օրհնել է, ես չեմ ճանաչում, ոչ Սերժ Սարգսյանին և ոչ Վեհափառ հայրապետին, ես ճանաչում եմ միայն հայ ժողովրդին»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով ինքն իր կառավարության կազմը կներկայացնի արդեն ապրիլի 12-ին: «Ոչ թե ստվերային, ոչ թե զուգահեռ Հայաստանի իշխանությունը, այլ նոր Հայաստանի իշխանությունը ես ձեզ կներկայացնեմ ապրիլի 12-ին»,-ասաց նա:
14.24
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ քաղաքացիները երթով շարժվում են Երևանի կենտրոնով: Երթի մասնակիցները վանկարկում են «Սեր-ժիկ հեռացիր, Սեր-ժիկ հեռացիր», այնուհետև վանկարկեցին «Րաֆֆի նախագահ» , «Բարև Հայաստան» և «միացում»:
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, թե չնայած որոշ քաղաքացիների հորդորներին՝ ավելի կտրուկ քայլեր անել, իրենք պայքարը շարունակելու են խաղաղ կերպով և որևէ կերպ չեն գնալու հակաիրավական, հակասահմանդրական քայլերի:
Եթե մեկ ժամվա պայքար են ուզում, ավելի լավ ա տուն գնան, սա տևական պաքար է, ով ուզում է գրոհել, արյուր թափել, չի լինելու, սա մեր երկրին է, մեր քաղաքացին է, և արյուն չի լինելու»,- ասաց նա և նշեց, թե իրենք չեն գրոհելու Բաղրամյան պողոտա, գրոհն, ըստ նրա, այս իշխանությունների ձեռագիրն է:
Այնուհետև նա քայլեց դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 2008թ.-ին տեղի էր ունեցել 10 հոգու սպանությունները և հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:
Նա նշեց, որ այս քայլով ցույց է տալիս, որ երբեք թույլ չի տալու Հայաստանում մարդիկ զոհվեն:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում քայլեթի ժամանակ ասաց, որ ինքն իր պատրաստակամությունն է հայտնել ներկա լինելու Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո նախատեսված տոնական միջոցառմանը, սակայն նրան չեն հրավիրել: «Ես իրեն հարվիրեցի, բայց ինքը ինձ չհրավիրեցին: Ես ցանկանում էի գնալ և իմ խոսք ասել, բայց վախեցան ոչ թե Նոր Հայաստանի իշխանությունից այլ հայ ժողովրդի գերակշիռ ձայնից»,-ասաց նա:
14.37
Ոստիկանները հորդորեցին երթի մասնակիցներին քայլել մայթերով, ինչը նաև խնդրեց Րաֆֆի Հովահննիսյանը: «Մենք քայլում ենք հանգիստ, լռությամբ, իրավունքով, հարգանքով և գնում դեպի Ազատության հրապարակ, որտեղ արդեն սկսել է տոնական համերգը»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, որ ինքը ժամը 18--ին կխոսի և այդ ժամանակ էլ «կքայլեն որտեղ որ պետք է»: «Մայթերով գնում ենք Ազատության հրապարակ, բայց մինչ այդ ճանապարհը բացեք, որովետև գնում ենք Բարև ասենք Բաղրամյան 26-ին»,-հայտարարեց նա: Լուրը հավաքվածներ ընդունեցին բուռն ոգևորությամբ:
15.31
Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ երթը շարժվեց դեպի Բաղրամյան 26: Պառոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, սակայն, ոստիկանները փակեցին ճանապարհը և թույլ չտվեցին առաջ շարժվել:
«Այդ գրասենյակները պատկանում են հայ ժողովրդին, և ոչ ոք իրավունք չունի մեզնից վերցնել մեր իրավունքը, ազատությունը, Սարգսյան լինի, կամ այլ մարդ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մինչ մարդիկ պահանջում էին ճանապարհը բացել, Պռոշյան փողոցի մոտ զինվորներով լի ավտոբուսը շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց: Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց ոստիկաններին. «Դիմում եմ գնդապետին, ոստիկաններին, հրամանատարին, կամ ոստիկանապետին, որին ես ասում եմ, նայում եմ պարոն Սարգսյանին, ով նախագահ չէ, Սեյրան Օհանյանին, զորք, զինվոր, տղերքին մի բերեք ժողովորդի դեմ, սա մեր հայրենիքն է»,- պահանջեց նա, իսկ երիտասարդներին խնդրեց սադրանքի չգնալ: «Ուրեմն, առանց ավելորդ խոսքի, երիտասարդների, առանց աքլորանալու, արժանապատիվ գնում ենք Ազատության հրապարակ»,- ասաց նա:
Մինչ կկողմնորոշվեն ինչպես առաջանալ, Րաֆֆի Հովհաննիսյանը լարված մթնոլորտը հանգստացնելու համար ՀՀ հիմնը երգեց, որին ձայանկցեցին հավաքվածները:
15.42
«Թեև ոստիկաններն անիրավ հրաման են արձակում, բայց դա չի նշանակում, որ մենք գնալու ենք բախման: Բաղրամյան 26-ը պատկանում է հայ ժողովրդին, և ինչպես ասել եմ, թող կորչեն Սարգսյանն ու Հովհաննիսյանը: Մենք չենք գրոհում, մենք չենք հրահրում, մենք ուզում ենք քայլել մեր փողոցով, և եթե Սիրահարների այգին, կամ Բաղրամյան փողոցը ձերն է և ժողովուրդն ընդունում է ձեր ծառայությունը, բայց կեղծ երդման, կեղծ հրահանգով ուղեկցելով, խնդում եմ պաշտպանեք ժողովրդին»,- հորդորեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այնուհետև նա ճանապարհ խնդրեց Թումանյանի տուն թանգարանի կողքով իջնել Ազատության հրապարակ, բայց ոստիկանները, որոնք մի քանի պատ են կազմել, թույլ չտվեցին առաջ շարժվել և սկսվեց մի փոքր քաշքշուկ, որը արագ կանխեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ոստիկաններին հավատացրեց, որ իրենց կողմից պաշտպանվող փողոց չեն գնա, այլ զուգահեռ փողոցներով Սարյան կիջնեն, ապա արդեն հրապարակ:
Ոստիկանները մի քանի րոպե խնդրեցին՝ կողմնորոշվելու համար, այնուհետև համաձայնվեցին: Նրանք իրենց Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկից նահանջեցին և պատ կազմեցին այս անգամ արդեն Դեմիրճյան –Բաղրամյան խաչմերուկում:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց թույլ տվեցին Դեմիրճյան փողոցով գնալ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի կողքով դեպի Ազատության հրապարակ: Երթի մասնակիցները նշված փողոցներով շարունակեցին իրենց երթը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:50 • 12/11 Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի շրջանակում համատեղ լուսանկարից. պատճառը Լուկաշենկոն է եղել «Սա պարոն նախագահի գիտակցված որոշումն էր։ Family photo-ն ընտանեկան լուսանկար է, պարոն նախագահը որոշել է, որ չի ցանկանում ընտանեկան լուսանկար ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ», - ասել է պորտալի զրուցակիցը։
-
Տնտեսություն 13:02 • 12/11 Եթե ունենայիք 100 մլն դոլարին համարժեք դրամ, ո՞ր ոլորտներում ներդրում կկատարեիք՝ որպես պետություն. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին (տեսանյութ) Մենք ի՞նչ պետք է անենք, որ թոշակառուներին ուղղենք այդ հարթակ, որպեսզի երիասարդությունն այլ տեղ գեներացնի համախառը ներքին արդյունքը:
-
Քաղաքականություն 11:06 • 12/11 Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե «Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ: Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի, և կստեղծվեն բոլոր պայմանները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունների վերականգնման համար»,- ասել է Կոբախիձեն։
-
Իրադարձային 16:35 • 12/11 Գրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. Ambebi Շվեդ էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը, որն այս օրերին գտնվում է Թբիլիսիում, պատրաստվում է գալ Հայաստան՝ այստեղի ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. այս մասին գրել է վրացական Ambebi կայքը:
-
Քաղաքականություն 14:16 • 12/11 Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Բայրամով Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեց
-
Իրադարձային 15:50 • 12/11 Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի շրջանակում համատեղ լուսանկարից. պատճառը Լուկաշենկոն է եղել «Սա պարոն նախագահի գիտակցված որոշումն էր։ Family photo-ն ընտանեկան լուսանկար է, պարոն նախագահը որոշել է, որ չի ցանկանում ընտանեկան լուսանկար ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ», - ասել է պորտալի զրուցակիցը։
-
Տնտեսություն 13:02 • 12/11 Եթե ունենայիք 100 մլն դոլարին համարժեք դրամ, ո՞ր ոլորտներում ներդրում կկատարեիք՝ որպես պետություն. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին (տեսանյութ) Մենք ի՞նչ պետք է անենք, որ թոշակառուներին ուղղենք այդ հարթակ, որպեսզի երիասարդությունն այլ տեղ գեներացնի համախառը ներքին արդյունքը:
-
Քաղաքականություն 11:06 • 12/11 Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե «Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ: Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի, և կստեղծվեն բոլոր պայմանները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունների վերականգնման համար»,- ասել է Կոբախիձեն։
-
Իրադարձային 16:35 • 12/11 Գրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. Ambebi Շվեդ էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը, որն այս օրերին գտնվում է Թբիլիսիում, պատրաստվում է գալ Հայաստան՝ այստեղի ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. այս մասին գրել է վրացական Ambebi կայքը:
-
Քաղաքականություն 14:16 • 12/11 Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Բայրամով Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեց
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Քաղաքականություն 13:53 • 06/11 Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին «Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պրն. նորընտիր նախագահ, անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ կառուցելու հայ-ամերիկյան երկկողմ ռազմավարական հարաբերություններ՝ հիմնված մեր ընդհանուր...
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
Տնտեսություն
-
11:48 • 12.11.24 ArCa Pay համակարգը հասանելի է Converse Mobile-ում
Մշակույթ
-
18:31 • 31.10.24 Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
10:16 • 13.11.24 Տաթևի ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Ժամանց
-
15:39 • 12.11.24 Ռաֆինյան ոսկե iPhone է նվիրել Յամալին