Ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ միացված եմ թթվածնի ապարատին. Զառա Արամյան

12:14 • 12.11.24

Ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված:

Այս մասին դերասանուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել:

«Ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ միացված եմ թթվածնի ապարատին:

Ուզում եմ ասել բոլորիդ, որ դուք ինձ տրված եք Տիրոջ կողմից, ձեր բոլորի բարեմաղթանքներն ու սիրո արտահայտումը՝ դա ինձ օդ ու ջուր է, ապրեցնում է ինձ:

Սերն ու բարությունը ցանելիս, նույն պտուղներն ես վայելում... Բոլորիդ հավատք, խաղաղություն ու սեր»,- գրել է  դերասանուհին: