Տաք աշխատասենյակում նստած լինելը չի նշանակում անձնազnhություն չունենալ. Վահե Հովհաննիսյանը՝ հարկ վճարողին հերոս համարելու մասին
Դուք ե՞րբ հասկացաք, որ տաքուկ աշխատասենյակում նստած եկամուտ ստացող, դրա մի մասից էլ պետության հարկ վճարող քաղաքացին և սահմանին, շոգին, ցրտին, սառնամանիքին կանգնող զինվորը նույն հերոսներն են. այս մասին ԱԺ նիստին Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նախարարը նշեց, որ հենց ազատ շարադրության ոճի մեջ էլ կպատասխանի: «Ես կարծում եմ, որ հերոսությունը կապված է անձնազոհության հետ: Այսինքն տաք սենյակում նստելը չի նշանակում անձնազոհություն չունենալ, այսինքն սահմանին լինելը չի միայն իմ կարծիքով անձնազոհությունը, անձնազոհություն կարող է լինել տարբեր դրսևորումներով, և դրա համար եմ ես այդ հարցն այդպես բարձրացնում»,- ասաց նա:
Ապա Հովհաննիսյանը նշեց, թե իր հարցը հռետորական է եղել:
Հիշեցնենք, որ հիմնական զեկույցով հանդես եկող ֆինանսների նախախարը վարչապետին «իմաստուն» անվանեց, կոչ արեց վերագնահատել «հերոսի» մասին պատկերացումները:










