Սպասվում է առանց տեղումների եղանակ

13:08 • 12.11.24

Երևանում նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճատև անձրև։

Մարզերում նոյեմբերի 12-ի և 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումններ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Նոյեմբերի 13-15-ին, 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։