Մարսելի դպրոցներից մեկում արգելել են բրենդային հագուստը
Մարսելում մասնավոր դպրոցի տնօրենը լուծել է աշակերների սոցիալական սադրանքների խնդիրը: Նրանք արգելել են աշակերտներին՝ այնպիսի հագուստի կրումը, որի վրա երևում է ֆիրմայի անունը կամ պիտակը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Euromag-ին:
Սեպտեմբերից սկսած՝ շքեղ կամ պարզապես թանկ ապրանքանիշերի հագուստներն այս դպրոցում արգելքի տակ կլինեն, քանի որ աշակերտների հագուստը պետք է որքան հնարավոր է՝ պարզ լինի:
Դպրոցի տնօրինությունը ցանկանում է խուսափել այնպիսի իրավիճակից, երբ յուրաքանչյուր ծնող իր երեխայի ուսման դիմաց 50 եվրո վճարելով, պետք է նաև միջոցներ հայթայթի Vanessa Bruno-ից կոստյում գնելու համար, որպեսզի իր երեխան ինտեգրվի տարեկիցների շրջապատ:
Դպրոցական մեկ ընդհանուր համազգեստի ընտրությունը կլուծի նմանատիպ բազմաթիվ խնդիրներ, սակայն տնօրինությունը չի ցանկանում սահմանափակել աշակերտների սեփական ոճի ընտրության ազատությունը:










