Գերմանիայի կանցլերն ու նախագահը ներկա կգտնվեն ԱԱ 2014-ի եզրափակիչ հանդիպմանը

20:12 • 09.07.14

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նախագահ Յոահիմ Գաուկը ներկա կլինեն ԱԱ 2014-ի եզրափակիչ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքին հղումով:


Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ` կիսաեզրափակիչ փուլում 7:1 հաշվով հաղթանակ տանելով Բրազիլիայի հավաքականի նկատմամբ:


Եզրափակչում բունդեսթիմը կխաղա Հոլանդիա-Արգենտինա զույգի հաղթողի հետ: Եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին՝ 23:00-ին` «Մարականա» ստադիոնում: