Իսրայելում ռումբերից պաշտպանվելու համար ապաստարաններ են բացվել
Երուսաղեմում բացվել են հասարակական ապաստարանները՝ ռումբերից պաշտպանվելու համար. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը` Guardian-ի հղումով։
Ավելի վաղ քաղաքային իշխանություններն այդ մասին հաղորդել էին կայքում՝ ընդգծելով, որ քաղաքապետարանը պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման։
Նման քայլի էր գնացել նաև Թել Ավիվի քաղաքապետարանը՝ հանձնարարելով բացել ապաստարանը։
Հաղորդվել էր, որ Գազայի հատվածը ռմբակոծվել է իսրայելցի զինվորականների կողմից, ինչի հետևանքով առնվազն 28 պաղեստինցի է զոհվել՝ ներառյալ կանայք և երեխաները։
Իսրայելյան ինքնաթիռները ճշգրիտ հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների տների ուղղութամբ, ինչի հետևանքով զոհվել են նաև նրանց ընտանիքների անդամները։
Իսրայելն այս ռազմական գործողությունն սկսել էր ի պատասխան իր տարածքում ՀԱՄԱՍ-ի կողմից արձակված հրթիռների։










