ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնականի պատասխանը Նովրուզ Մամեդովի հերթական չարախոսությանը
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական ՆարեկՆիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի հերթական չարախոսությանը: Նա, մասնավորապես, գրել է.
«Մամեդովը սև փիարն ու պարզունակ ստորությունն այս անգամ ամբողջովին խառնեց իրար։ Կովկասում «շալվար հագնող տղամարդկանց» համար չգրված կանոններ կան` չի՛ կարելի այս աստիճան ցածրանալ։ Մեկ անգամ էլ առողջություն Արգենտինայի Նախագահ տիկին Կիրչներին, Ադրբեջանի ժողովրդին էլ` համբերություն` նման արժեհամակարգով ղեկավարների ձեռքին»։
Հավելենք, որ ըստ համաշխարհային մամուլի՝ Արգենտինայի նախագահի առողջական վիճակը անսպասելիորեն վատացել է, ուստի նա նույնիսկ չի կարող մասնակցել Արգենտինայի անկախության օրվան նվիրված միջոցառումներին:










