Սնոուդենը փաստաթղթեր է ներկայացրել Ռուսաստանում գտնվելու ժամկետը երկարացնելու համար
ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը փաստաթղթեր է ներկայացրել Ռուսաստանի տարածքում գտնվելու իր ժամկետը երկարացնելու համար: Այդ մասին ria.ru-ին հայտնել է Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան:
«Մենք անցել ենք ժամանակավոր ապաստան ստանալու գործընթացը: Հուլիսի 31-ին այդ ժամկետն ավարտվում է: Մենք ներկայացրել ենք փաստաթղթեր Ռուսաստանի տարածքում նրա գտնվելու ժամկետները երկարացնելու մասին: Դեռ չեմ ասի, թե ինչ կարգավիճակով մենք կուզենայինք ստանալ այդ երկարացումը, քանի որ որոշումը պետք է կայացնի Դաշնային ծառայությունը»,- հայտարարել է Կուչերենան:
Էդվարդ Սնոուդենի ժամանակավոր ապաստանի ժամկետն ավարտվում է օգոստոսի 1-ին: ԿՀՎ նախկին աշխատակիցը հայտարարել է՝ հույս ունի, որ Ռուսաստանում իր ժամանակավոր կացության ժամկետը կերկարաձգվի:










