Շվեյցարիայում կարող են 4-օրյա աշխատանքային շաբաթ սահմանել

21:07 • 09.07.14

 Շվեյցարիայում աշխատակիցների շրջանում հանգստյան օրերը շատացնելու միտում է տարածվել:

Ինչպես գրում է Euromag-ը` երկրի աշխատակիցների մեծ մասը նվազագույնին է հասցնում ուրբաթօրյա ծանրաբեռնվածությունը` այսպիսով իրենց համար երրորդ հանգստյան օրը կազմակերպելով շաբաթվա ընթացքում, սակայն 4-օրյա աշխատանքային շաբաթվա միտքն այնքան էլ չի արժանացել համընդհանուր հավանության: Գաղտնիք չէ, որ մասնակի զբաղվածությունը և ճկուն գրաֆիկը, որոնք առավել հաճախակի են կիրառվում ժամանակակից հասարակությունում, աշխատակիցներին ավելի շատ ազատություններ են տալիս:


Le Matin պարբերականի փոխանցմամբ` վերջին 20 տարում աշխատակիցների քանակը, ովքեր զբաղված են ողջ օրվա ընթացքում, կրճատվել է` 73-ից հասնելով 64-ի: Ուրբաթ օրն այս երկրում ավելի շուտ կարելի է դասել ազատ օրերի, քան աշխատանքային օրերի շարքին: Ուրբաթ օրերին որոշ ընկերությունների ղեկավարներ կեսօրյա աշխատանքային օր են կազմակերպում: