ԵՏՄ-ին ՀՀ–ի անդամակցումը հետաձգվում է, քանի որ Ռուսաստանի գլուխը շատ խառն է. Ալեքսանդր Արզումանյան

12:46 • 10.07.14

Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետաձգմանը, ասաց, թե դրա պատճառն այն է, որ Ռուսաստանն զբաղված է այլ հարցերով։


Պատգամավորը նշեց, որ եթե իրեն մնար, ապա ինքը կուզեր, որ հավերժ հետաձգվի այդ հարցը և երբեք Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին:


«Հայաստանը հետաքրքրություն չի ներկայացնում ԵՏՄ անդամ երկրների համար: Ռուսաստանին դա պետք է իր քաղաքական ամբիցիաները ամրապնդելու համար: Չանդամակցելը կամ ձգձգվելը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի գլուխը շատ խառն է, նա փորձում է իր հարաբերությունները լուծել Արևմուտքի հետ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:


Վերջինիս բնորոշմամբ՝ դրանով է պայմանավորված անդամակցության հետաձգումը. Ռուսաստանը փորձում է իր բոլոր գործընկերների հետ հստակեցնել հարաբերությունները, նոր միայն ասել, թե ինչ է լինելու ԵՏՄ-ում: