Daily Mail-ը ներողություն է հայցել Քլունիից նրա հարսնացուի մոր մասին տարածած հոդվածի համար
Բրիտանական The Daily Mail-ը ներողություն է խնդրել հայտնի դերասան Ջորջ Քլունիից՝ այն հոդվածի համար, որտեղ նշվում է, որ Քլունիի հարսնացուի՝ ծագումով բեյրութցի փաստաբան Ամալ Ալամուդիի մայրը՝ Բարյան, «կրոնական համոզմունքների» պատճառով դեմ է իր դստեր՝ հոլիվուդյան աստղի հետ ամուսնությանը: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն:
The Daily Mail-ի հոդվածում նշվում է, որ դերասանի վրդովմունքի պատճառ դարձած նյութը հրապարակվել է երկուշաբթի օրը, սակայն Քլունիի բողոքից հետո այն հանվել է կայքից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի դերասան Ջորջ Քլունին քննադատել է բրիտանական The Daily Mail-ին իր հարսնացու Ամալ Ալամուդիի մասին տարածված հոդվածի համար:










