ԱԺ պատվիրակությունն Օտտավայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին
Հուլիսի 4-9-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ի դեմս պատգամավորներ Մարգարիտ Եսայանի (ՀՀԿ), Մնացական Մնացականյանի (ՀՀԿ) և Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ), Օտտավայում` առաջին անգամ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հուլիսի 8-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է պատգամավորների հանդիպումը Օտտավայում հայ համայնքի հետ: Պատգամավորները հանգամանալից անդրադարձ են կատարել հայկական պատվիրակության մասնակցությանը խորհրդարանական վեհաժողովին և արդյունքներին, որին հաջորդել է հարց ու պատասխանը:
Այնուհետև, պաշտոնական ընդունելության ժամանակ ներկաները հնարավորություն են ունեցել անմիջականորեն շփվել պատվիրակության անդամների հետ:











