Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ձգձգման հարցը կմեկնաբանի ՌԴ վարչապետի հետ հանդիպումից հետո

13:00 • 10.07.14

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջիկայում Սոչի կատարելիք այցից հետո կպատասխանի այն հարցին, թե ինչու է ձգձգվում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցը:


«Վերադառնամ, կասեմ»,-այսպես պատասխանեց նա այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում:


Անդրադառնալով դրա պատճառներին, վարչապետն ասաց. «Ես ոչ մի պատճառ չեմ կարող ասել, մեր պարտավորությունները կատարել ենք լիովին, որևէ խնդիր չունենք: Որոշումը կկայացվի, իմ կարծիքով, այս տարի»,-ասաց նա:


Նշենք, որ Հովիկ Աբրահամյանն այսօր մեկնում է Սոչի, որտեղ հանդիպելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: