Իսլամիստներն Իրաքում հափշտակել են միջուկային նյութեր

08:32 • 10.07.14

Իրաքում ապստամբները հափշտակել են երկրի հյուսիսում համալսարանի գիտական ուսումնասիրությունների համար օգտագործվող միջուկային նյութեր: Այդ մասին երկրի իշխանությունները պաշտոնապես տեղեկացրել են ՄԱԿ-ին, տեղեկացնում է Reuters-ը:


ՄԱԿ-ում Իրաքի դեսպան Մոհամեդ Ալի ալ-Հակիմը պատմել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, որ Մոսուլի համալսարանում պահվում էր մոտ 40 կիլոգրամ ուրանի միացություններ:


Նրա խոսքով՝ այդ նյութերը կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենք արտադրելու համար: Դեսպանի ուղերձը նաև խնդրանք է պարունակում՝ օգնել կանխելու Իրաքում և երկրի սահմաններից դուրս ահաբեկիչների կողմից միջուկային նյութեր օգտագործելու վտանգը:


Իր հերթին ԱՄՆ իշխանական կառույցներում եղած աղբյուրը, ով ծանոթ է իրավիճակին, հայտարարել է, որ նյութը, որի մասին է խոսքը, հարստացված ուրան չէ, և հետևաբար, այն դժվար է օգտագործել զենք արտադրելու համար: