Հյս. Կորեան բողոք է ուղարկել ՄԱԿ՝ Կիմ Չեն Ընի մասին կատակերգության դեմ
Հյուսիսային Կորեան պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ մահափորձի մասին հոլիվուդյան կատակերգության վերաբերյալ, հաղորդում է AFP-ն:
Հյուսիսամերիկյան կողմը պահանջում է Վաշինգթոնից արգելել ֆիլմի ցուցադրությունը: Իշխանությունների նման արձագանքն է առաջացրել «Հարցազրույց» ֆիլմը Սեթ Ռոջենի և Ջեյմս Ֆրանկոյի մասնակցությամբ, որոնք հանդես են գալիս հյուսիսկորեացի առաջնորդի հետ հարցազրույցի մեկնած երկու լրագրողների դերում:
Սյուժեի համաձայն՝ լրագրողները հանձնարարություն են ստանում Կենտրոնական հետախուզական վարչությունից, որը մտադիր է վերացնել նրան:
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա հոկտեմբերի 14-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին հասցեագրված նամակում ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի դեսպանը ֆիլմի ստեղծումն անվանել է «ահաբեկչության չքողարկված հովանավորում, ինչպես նաև ռազմական քայլ»:
«ԱՄՆ իշխանությունները պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկեն ֆիլմի արտադրությունն ու տարածումն արգելելու համար, այլապես նրանք պատասխանատվություն կկրեն ահաբեկչության աջակցության համար»,- ասված է նամակում:










