Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակում նոր անուններ է ընդգրկել
Եվրամիությունը պատժամիջոցների ցանկն ընդլայնել է՝ դրանում նոր անուններ ընդգրկելով, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն: Դա տեղի է ունենում Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի ֆոնին: Այս մասին որոշում է ընդունվել ԵՄ-ի 28 անդամների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի նիստին:
ԵՄ-ի կողմից սահմանափակիչ միջոցառումները կվերաբերեն ևս 11 մարդու: Ակնկալվում է, որ անունները կհրապարակվեն այս շաբաթ օրը: Հայտնի է, որ նրանց թվում Ռուսաստանի մեկ-երկու քաղաքացի կա, մնացածը Ուկրաինայի քաղաքացիներ են:
Այսկերպ Եվրամիության «սև ցուցակում» ավելի քան 70 մարդ է հայտնվել: Նրանց բոլորի մուտքը ԵՄ-ի երկրների տարածք արգելվել է, իսկ ակտիվները Եվրոպայի տարածքում ենթակա են սառեցման: Այս առնչությամբ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ավելի վաղ հայտարարել էր, որ այլևս չի հետևում ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակի ընդլայնմանը:










